ՎՐԻԺԱՌՈՒՆ
Երբեմն հեղինակն այնքան համոզիչ է կերտում անգամ հանցավոր հերոսին, որ չես էլ կարողանում դատապարտել, այլ փորձում ես հասկանալ՝ գտնելով պատճառն ու արդարացնելով հետևանքը: Ահա «Վրիժառուն» պատմվածքի հերոսը՝ հայրենի գյուղից քաղաք տեղափոխվելու ողբերգականությունն իր հոգում կրող երիտասարդը, որը նոր միջավայրում իրեն գտնել է փորձում, հայտնվում է այնպիսի հանգամանքներում, որ թվում է՝ այլ ելք չունի, քան վրիժառությունը հանուն նվիրական սիրո ու արժանապատվության: Մարդը հանուն իսկական սիրո պատրաստ է մինչև վերջ գնալու, բայց ավաղ, այդ սերը հետո խորապես հիասթափեցնում է նրան: Այս պատմությունը ոչ ավելորդ անգամ հիշեցնում է ի սկզբանե կին արարածի մեջ բուն դրած դավաճանության մասին: Որպես խորհուրդ՝ հեղինակն իր հերոսներից մեկի բերանով ասում է. «Երբ զայրանում ես, մինչև հարյուրը հաշվիր, հետո որոշիր՝ ինչ ես անում»: